ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Կապուտիկյանը մեզ հետ է»

«Կապուտիկյանը մեզ հետ է»
18.01.2014 | 12:33

Լրանում է անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 95-ամյակը: Հունվարի 20-ին, ժամը 12.30-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բանաստեղծուհու շիրիմին կայցելեն արվեստագետներ, մտավորականներ՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու նրա հիշատակը: Այնուհետև Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում տեղի կունենա «Կապուտիկյանը մեզ հետ » խորագրով հուշ երեկո:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ ողջ տարվա ընթացքում կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ. բանաստեղծությունների ընթերցումներ, բաց դասեր, ֆիլմերի և հեռուստահաղորդումների ցուցադրություններ, հրատարակչական աշխատանքներ, շնորհանդեսներ:

Դիտվել է՝ 1923

Մեկնաբանություններ